Միջազգային լարվածության անշեղ աճն ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս, որ միայն մերկապարանոց ուժը բավարար չէ ցանկալի լուծումների հասնելու համար, դրա համար պետք է նաև ադեկվատ որոշումներ կայացնող հավաքական ինտելեկտ և վճռականություն։
Հակառակ դեպքում էլ գոյաբանական բնույթի կրիտիկական ռիսկերը, նվազելու փոխարեն, կմեծանան, այն, ինչ տեղի է ունենում ներկայում։
Այս իմաստով կարևոր են նաև ուժեղների թուլանալուն և թույլերի ուժեղանալուն անխուսափելիորեն ուղեկցող իներցիոն պրոցեսները։
Դժվար է հաշտվել այն բանի հետ, որ դու արդեն շատ ուժեղ չես, ինչպես նաև դժվար է հավատալ, որ դու արդեն ուժեղ ես։
Հաշտվելուց ու հավատալուց հետո էլ վճռականություն է պետք ունենալ՝ ակնհայտ ռացիոնալ քայլեր կատարելու համար։
Պավել Բարսեղյան